Վրաստանում նվազել են թատրոններ և թանգարաններ այցերը

2024 թվականին Վրաստանում թատերական ներկայացումների և թանգարանային ցուցահանդեսների նկատմամբ բնակչության հետաքրքրությունը նկատելիորեն նվազել է։ Սա պարզ է դառնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներից։

Երկրում կա 54 պրոֆեսիոնալ թատրոն, որոնց կեսից ավելին (մոտ 54 տոկոսը) գտնվում է Թբիլիսիում։ 2024 թվականի ընթացքում թատրոնները ներկայացրել են 4518 բեմադրություն, ինչը 3.5 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ: Իսկ ահա հանդիսատեսի թիվը նվազել է 17.6 տոկոսով՝ հասնելով 636.1 հազար մարդու:

Երկրում կան 261 թանգարան և թանգարանային արգելոց, որոնց մեծ մասը գտնվում է Թբիլիսիում, Իմերեթիում և Կախեթիում։ Տարվա ընթացքում թանգարաններ է այցելել մոտ 1.9 միլիոն մարդ, ինչը 7.8 տոկոսով պակաս է 2023 թվականի ցուցանիշից։